National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.11.2022
Աշխատաժողով՝ ՀՀ ԱԺ եւ ԱՄՆ Կոնգրեսի աշխատակազմերի հարթակում
1 / 17

Փորձը եւ գիտելիքները, որոնք ունի ԱՄՆ Կոնգրեսը հետազոտությունների ոլորտում, հետաքրքիր է ՀՀ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական կենտրոնի համար: Սա ինքնատիպ մեկնարկն է այն հարաբերությունների, որոնք ձեւավորվում են ԱԺ-ի եւ ԱՄՆ Կոնգրեսի միջեւ նաեւ աշխատակազմերի հարթակում: Շատ կարեւոր է, որ այն փորձագետները, որոնք օժանդակում են պատգամավորների գործունեությանը, լինեն պատրաստ, իրազեկ եւ զինված գիտելիքներով: Փորձագիտական եւ վերլուծական կենտրոնը ՀՀ ԱԺ աշխատակազմի կարեւոր գիտական ներուժն է: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը նոյեմբերի 14-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության աշխատանքային խմբի անդամներին: Նա նշել է, որ նման հանդիպումները կարեւոր են նաեւ արտասահմանյան գործընկերների համար՝ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության աշխատակիցների կողմից իրենց փորձով ու գիտելիքներով կիսվելու եւ ներկայացնելու տեսանկյունից:

Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության աշխատանքային խումբը նոյեմբերի 14-16-ը ՀՀ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական կենտրոնի աշխատակիցների համար անցկացնում է տեխնիկական աջակցության խորհրդատվություն՝ «Ճշգրիտ եւ անկախ խորհրդարանական հետազոտությունների ընդլայնում` քաղաքացիներին ավելի լավ ծառայելու համար» թեմայով:

Շնորհակալություն հայտնելով նման հարթակի ստեղծման համար՝ Հեղինե Խաչիկյանը հույս է հայտնել, որ միջազգային գործընկերների օգնությամբ ՀՀ ԱԺ եւ Կոնգրեսի աշխատակազմերի հետագա փոխգործակցությունը կդառնա ինստիտուցիոնալ:

Աշխատաժողովի ընթացքում դասախոսություններով հանդես են գալու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի աշխատակազմի նախկին ղեկավար Թոմաս Կանը, օրենսդրական նախկին ղեկավար Քրիստինա Դանկլին, Հետազոտական ծառայության մի խումբ վերլուծաբաններ:

Կարեւորելով եվրոպական երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցությունը եւ իրավական բնույթի տեղեկատվության փոխանակումը՝ Ներկայացուցիչների պալատի փորձագետները կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն քաղաքականության առաջարկներն ուղղորդելու, քաղաքականության բարդ թեմաներում հմտորեն կողմնորոշվելու համար: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am